Փարիզ: Զբոսանք (Փարիզյան բուլվար)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Բարձր, սլացիկ, ուղիղ կարմրաշագանակագույն ծառաբներով և խիտ կարմրադեղնավուն, կանաչ, շագանակագույն գագաթներով ծառերի (վերջիններս իրենց խիտ զանգվածով փակում են հետևի պլանում գտնվող բարձր օքրայագույն, շագանակագույն տները) ֆոնի վրա, օքրայագույն, մոխրագույն, վարդագույն հիմքի վրա ամբողջ հասակով կիսադեմով կանգնած են չորս մարդկային ֆիգուրներ՝ ձախից և աջից երկու կին՝ երկար մոխրագույն, մուգ կարմիր զգեստներով, աղջիկներ՝մոխրագույն, երկնագույն երանգների զգեստով և մոխրագույն, շագանակագույն հագուստով տղամարդ: Նրանց միջև վազող կարամրաշագանակագույն պուդելի ֆիգուրն է: Տների և ծառերի վերևում ամպամած մոխրագույն, մանուշակագույն, փիրուզագույն երկինք է: Կնոջ առաջ՝ձախից մոխրագույն, մանուշակագույն մանկական սայլակ է: Ընդհանրացված, լայն նկարելաոճ է, խիտ պաստոզ գեղանկարչությամբ: Հեղինակ՝  Ռոբերտ Ռաֆաիլովիչ Ֆալկ (1886-1958) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1936 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 194