Վեներա

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ոճավորված ալիքների և լայանսաղարթ բուսականության ֆոնի վրա չորս կանացի ֆիգուրներ են: Կենտրոնում՝ մերկ, երակարվարս, սլացիկ, նրբագեղ աղջկա ֆիգուր է, որը աջը ձեռքերում պահում է իր վարսերը, գլխին բարակ վարդերից դիադեմա է և մոխրագույն, սպիտակ զարդեր: Գլուխը կիսադեմով է, նրբագեղ, ճիշտ դիմագծերով, ձախ ոտքը թեթևակի առաջ դրված: Նրա շուրջ երեք կիսամերկ կանանց կիսաֆիգուրներ են՝ կանգնած կիսաշրջանով թեթև տունիկաներով, փարթամ, գանգրահեր վարսերով, հավաքված սանրվածքով, զարդարված հյուսքերով և մոխրասպիտակ զարդերով: Նրանցից մեկի աջ ձեռքում դուդուկ է, իսկ մյուս երկուսը պահում են խոշոր ծաղիկների և տերևների տեսքով շղթաներ: Վերևում՝ աջից, թռչող, ժպտացող պուտտի է, որը վարդերից կազմված ծաղկեպսակով պսակում է կնոջ գլուխը: Հեղինակ՝  Ֆեոֆիլակտով Նիկոլայ Պետրովիչ 1878-1941 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 198