Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Նատյուրմորտ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Անորոշ, հազիվ նշմարվող գորշ մակերեսի վրա, չեզոք մոխրաավազագույն ֆոնին կանգնած է կլորավուն ցածրադիր մոխրակապտավուն անոթ լայն վզով, հարթ նստուկով: Ծաղկամանում մեծ ծաղկեփունջ է ցածր սպիտակաերկնագույն, մոխրադարչնագույն վարսանդներով ծաղիկներ կարճ ցողուններով, որոնք ընկղմված են երկար սրածայր դեղնականաչավուն տերևների խիտ կանաչի մեջ: Ծաղիկների և անոթի պաստոզ, երկարավուն, արագ ձևաստեղծ վրձնահարվածները անկանոն ձևով տարածված են ֆոնին:
Հեղինակ՝ Յակունչիկովա Վեբեր Մարիա Վասիլևնա 1870-1902Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-223