Նատյուրմորտ: Դդումներ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նկարի վրա պատկերված է լայն մոխրա-վարդագույն լուսամոտագոգ, որի վրա ձախ կողմից դրված է դդումի երկու մեծ բրգաձև կտոր՝ հյութեղ, ախորժալի, մեծ սերմնակորիզներով: Ավելի աջ դրված է թափանցիկ մի մրգաման՝ լայն վզիկով և նեղացող հատակով, որը թափանցիկ է, իսկ մեջը լցված է խոշոր դեղնավուն կեռասի հատիկներով: Հետին պլանին պատուհանն է, որից երևում են սակավատերև բարակ ծառերը, ինչպես նաև մի շինության վերին, դեղնա-օքրայագույն հարկը՝ շագանակագույն տարիքով և պատուհանների մգացող ստվերներով: Նկարի վերին հատվածում պատկերված է սպիտակ երկինքը: Հեղինակ՝  Ելենա Միխայլովնա Բեբութովա (1892-1970) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-55