Միջինասիական մոտիվ (Պարող կանայք)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Անկյունային ներքևի ձախ անկյունից դեպի վերևի աջը կան վեց կանացի ֆիգուրներ՝ ամբողջ հասակով, որոնք ունեն նույնանման, երկար ու ազատ, լայն թևերով կարմիր-կապույըտ-դեղին-կանաչ-մանուշակագույն զոլերով հագուստ: Կեցվածքը նույնանման է՝ ոտքերը ծնկների հատվածում քիչ ծալված են, մեկը պարզած է քիչ առաջ, ձեռքերի ափերը միացրած են գոտկատեղերին: Մազերը վառ են, շեկ, փարթամ, բոլորի սանրվածքներն էլ նույնն են: Ներքևի աջ անկյունում կա ցածր սեղան՝ զանազան ուտեստներով: Սեղանի գլխավերևում մի նույնատիպ նստած կնոջ ֆիգուր է: Վերևի ձախ մասում ևս երեք կանանց ֆիգուրներ կան՝ նման մնացածներին: Հեռվում դաշտերն են և ծաղկող ծառերը: Ոճն ընդհանրացված է: Հեղինակ՝  Վոլկով Ալեքսանդր Նիկոլաևիչ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-61