Ընթերցողուհին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Քանդակը ներկայացնում է երիտասարդ կնոջ, ով կանգնած է բարդ դիրքով, ով ձախ ձեռքում գիրք է պահել և ընթերցում է այն, իսկ աջով պահում է էջը: Ֆիգուրն ամբողջովին ծածկված է երկարափեշ զգեստով, որը զարդարված է ծաղկային էլեմենտներով: Զգեստի վերն մասը ընդգծում է մարմինը, թևերն ունեն բազկապատ /մանժետ/, օձիքը բարձր է, կանգնած, իսկ բացվածքը խորն է ու քառակուսի՝ փոքր-ինչ ոսկեգույնին մոտ: Շրջազգեստի հատվածը ծածկված է ծանր կտորով, որը հանգիստ թափվում է ներքև, իսկ ստորին մասում կրկին ոսկեգույն ժանյակաձև զարդարանք ունի: Հագուստների և կտորների տակից երևում են սրաքիթ, ոճավորված կոշիկները: Ոտքերի մոտ կա փորագրված գրություն: Ֆիգուրն կանգնած է բարձր կլորավուն պատվանդանի վրա՝ ձևավոր պրոֆիլով: Կենտրոնական մասում է մետաղյա փոքր ցուցանակը, որի վրա գրություն է փորագրված: Քանդակի ձեռքերն ու երեսը արված են փղոսկրից՝դրվագման տեխնիկայով: Երիտասարդ աղջկա երեսը ձվաձև է, դիմագծերն ընդհանրացված են, իսկ հարթությունները հղկված են: Մատները երկար են ու բարակ: Հեղինակ՝  Կարիե-Բելլեզ Ալբերտ Էռնստ (1824-1887) Ստեղծման/Արտադրման վայրը՝  19-րդ դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 228