Մեֆիստոֆելի գլուխը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/դիմաքանդակ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Քանդակն իրենից ներկայացնում է տղամարդու կիսանդրի՝ տեղավորված խորանարդաձև պատվանդանի վրա: Գլուխը խոշոր է՝ կարճ, սակայն բարձր ռելիեֆայնությամբ փոխանցված մազերով: Գլխի վերնամասում՝ քանդակագործը մազերի երկու փունջ է առանձնացրել, ընդգծել, որոնք նման են պոզերի: Ճակատը հարթ է մշակված, բարձր է, իսկ կոպերը ունեն ուռուցիկ ոճավորում, աչքերը խորն ու իրար մոտ են տեղադրված՝ կլոր ակնաբիբերով: Հոնքերը լայն են ու ցած տեղադրված, տղամարդն ունի սուր, ընդգծված արծվաքիթ, որից սկիզբ են առնում դեպի բերանի հատված հասնող թեթև խորշոմները : Բերանը բարակ է՝ փոքր-ինչ թեքված, սեղմած շրթունքներով: Ծնոտը սուր ստորին հատված ունի, իսկ ականջները վերևի հատվածում սրված են: Կիսանդրին պատկանում է դիմաքանդակների այն տիպին, երբ հորինվածքն ավարտվում է ուսերի հատվածում: Ուսերը մերկ են, առանց կտորների կամ ծածկոցի առկայության, կուրծքը ունի արտայատված, դուրս պրծնող անրակներով, բարակ վիզը հաղորդված է խնձորակի և մկանների մանրամասներով՝ ռելիեֆների միջոցով: Հեղինակ՝  Մարկ Մատվեևիչ Անտոկոլսկի (1843 – 1902) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-227