Մարոկկոյի ստրուկները: Փողահարը:

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանր պլաստիկա Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Քանդակն իրենից ներկայացնում է մի երիտասարդ սևամորթ տղայի, ով կանգնած է ոչ բարձր մոխրագույն պատվանդանի վրա՝ առաջ տանելով ձախ ոտքը, թեթև ծալելով աջը, իրանը հետ պահած, ծալված ձեռքերով բերնի մոտ պահած փողը: Նա ոտաբոբիկ է, հագին ունի երկար, ծնկներից ներքև հասնող կանաչ-փիրուզագույն բլուզ, որը կարով հավաքված է գոտկատեղի հատվածում, վայր է իջնում ազատ ծալքերով: Թևքերը ծալած են, ինչի շնորհիվ մերկանում են ձեռքերը, արմունկները, եռանկյունաձև բացվածքով կուրծքն ու նիհար պարանոցը: Գլխին կա ականջները ծածկող կարմրաշագանակագույն գլխարկ ֆեստոնով: Քունքերին ու ճակատին կան կտրած սև մազերի մանր փնջեր: Նիհար դեմքին կտրուկ ընդգծվում են այտոսկրերը, լայն քթանցքները բացված են, դուրս պրծած սև աչքերը ունեն ծանր կոպեր: Գունային շերտը տեղերում թափված է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-234