Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Մանր պլաստիկա
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Արձանիկն իրենից ներկայացնում է նիհար, բարձրահասակ սևամորթ երիտասարդի, ով կանգնած է պատվանդանի վրա, ոտքերը ծնկներում փոքր-ինչ ծալված են, ձախ ոտքը մի քիչ առաջ է բերված, իրանը թեքած է դեպի աջ կողմ: Ձախ ձեռքով նա մի երկար, նեղ դհոլ է սեղմել գոտկատեղին, իսկ աջ ձեռքում պահել է թեք ու տափակ փայտ՝ հարվածային գործիքի մյուս մասն է: Երիտասարդը ոտաբոբիկ է, հագել է լայն, փիրուզագույն-կանաչ երանգների բլուզ, որի թևերը լայնանում են, ինչի շնորհիվ մերկանում են մկանոտ ձեռքերը, պարանոցն ու կուրծքը: ՀԱգին կա նաև կարճ, մոխրագույն-օքրայագույն տաբատ, նույն գույնի գլխաշոր, որը ծածկում է վերջինիս ականջներն ու լայն ճակատը: Կլորավուն դեմքին պաղել է սպիտակ, մանր ատամնաշարով ժպիտը, իսկ սև աչքերը խանդավառ են: Որոշ ուռուցիկ հատվածներում ներկը թափվել է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-235