Կնոջ ֆիգուր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կնոջ սլացիկ մարմինը կանգնած է ողջ հասակով, սակայն ծանրությունը կենտրոնացրել է հիմնականում ձախ ոտքի վրա, աջը փոքր-ինչ ծալված է ծնկի հատվածում: Հիմքին կամ հատակին նա կպնում է միայն աջ ոտքի ծայրով, մասամբ՝ կրունկով: Ձեռքերը դրված են գոտկատեղին, գլուխը մի փոքր իջեցված է դեպի աջ: Կինը հագին ունի երկար զգեստ, որը պարանոցի հատվածում ունի եռանկյունաձև կտրվածք: Զգեստը, սակայն, երևան է հանում ոտնաթաթերը: Կնոջ երկու ձեռքերն էլ ծալված են արմունկում, իսկ աջը ավելի հեռու է պահում իարնից, քան ձախը: Դեմքը արտահայտիչ է, նշմարվում են դիմագծերը՝ հոնքերի ուղիղ գիծը, նեղ, ուղիղ քիթը, փոքր բերանը, լավ արտահայտված ակտոսկրերը: Հեղինակ՝  Գյուրջյան Հակոբ Մարգարի 1881-1948 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-224