Դրոշմիչ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի դրոշմիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է դրոշմակից և դրոշմոցից /դրոշմամայր/: Դրոշմակը միակտոր է, կազմված գլանաձև կոթից և ութանիստ ձողաձև իրանից, որը ներքևում կոնաձև տաշված է: Աշխատող մակերեսին վերադիր տարբերակով ստանալիք զարդի մոդելն է՝ կաթիլանախշ՝ հարդարված կենտրոնով երկայնակի անցնող, աստիճանաբար մեծացող հինգ կիսագնդով: Կոնաձև տաշված հատվածի վրա կա լատինատառ գրություն՝ «G1K»: Դրոշմոցը շրջանաձև է, տափակ, աշխատանքային մակերեսին՝ քիչ ռելիեֆ շրջանի կենտրոնում, նույն զարդամոդելն է՝ խորադիր տարբերակով: Շրջանից դուրս կա լատինատառ գրություն և համարանիշ՝ «1/ տակը/ GARO»: Տրամագիծ (սմ)՝  աշխատանքային մակերես՝ 1.6, դրոշմոց՝ 3.4 Նյութը՝  պողպատ Բարձրություն (սմ)՝  ընդհանուր՝ 9.9, դրոշմակ՝ 8.3, դրոշմոց՝ 1.7 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/128 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628