Գյուղ Կոստրոմայի նահանգում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է նեղ, գորշ օքրայագույն ճանապարհ լեռնագոգի հատակին՝ լայն, կանաչ լանջերի միջև: Միջին պլանին՝ կենտրոնում, կան ոչ բարձր ծառերի խիտ կանաչ կատարներ, դրանց հետևում՝ երկու ցածր մուգ, գորշ տներ՝ երկկողմանի տանիքներով: Հեռավոր պլանին՝ ձախից, կա տուն՝ բարձր տանիքով, ձեղնահարկի կիսաբաց պատուհանով: Վերևում սպիտակավուն, գունատ երկնագույն երկինքն է՝ լայն, գորշ մանուշակագույն և սպիտակ փետրաձև ամպերով: Հեղինակ՝  Կուստոդիև Բորիս Միխայլովիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-103