Նատյուրմորտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Լայն, փարթամ ծալքերով թափվող վարագույրի կամ շալի կենտրոնում խոշոր կանաչ խաղողի երկու որթեր են, տանձ, երեք խնձորներ: Շալը գունագեղ է, ծայրերում ունի խոշոր, կանաչ, կապույտ, մանուշակագույն նախշեր: Վերևում ճենապակյա անոթ է, որն ունի կապույտ բրոնզե մարմին և սպիտակ-երկնագույն ագույցով կենտրոնում հինգ կարճ, վարդագույն և երկու խոշոր կարմիր վարդերով ծաղկեփունջ է: Ավելի աջ սպիտակ ճենապակյա կուժ է: Հորինվածքի հատակին՝ սփռոցի վրա, դրված են տանձ, խաղողի երկու որթեր, երեք խնձոր, կլոր ափսե՝ մրգերով: Այս ամենի կողքին դեղնա-կանաչ անորոշ առարկաներ են: Հեղինակ՝  Զայցև Նիկոլայ Սեմյոնովիչ 1885-1938 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ 78