Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Սեղանի սպասք
Տեսակ/ժանր՝
Ափսե
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Խոշոր պլանով, ամբողջ դաշտով, պատկերված կոմպոզիցիա է՝ երկու նստած ֆիգուրներից, պայմանականորեն երկնագույն, մոխրագույն ֆոնի վրա: Դեղնականաչ գույնի խոտի վրա բարակ, մանր սաղարթով, սուր շագանակագույն ճյուղերով ծառերի միջև պատկերված են երկու նստած ֆիգուր: Ձախ կողմում երիտասարդ կին է՝ վարդագույն, նարնջագույն երկար զգեստով և սպիտակ շապիկով, դեղին գլխարկով թեթևակի թեքված գլխով, ձախ ձեռքը տարել է դեպի դեմքը, իսկ աջ ձեռքը իջեցրել է դեղին, շագանակագույն բարձր բռնակով զամբյուղի վրա:
Աջից մուգ մազերով երիտասարդ տղամարդ է, կարճ, մետաքսե, բաց մանուշակագույն տաբատով, թեթևակի դեղին, շագանակագույն տաբատաբաճկոնով, սպիտակ, ժանյակազարդ օձիքով շապիկով և մանժետ վրայից, աջ ոտքը ցածրակրունկ կոշիկով և սպիտակ գուլպայով է, սևահեր գլուխը թեքել է դեպի կինը:
Կոմպոզիցիան դեկորտիվ շրջանակի մեջ է՝ ներքևի ֆրիզը բրգաձև է բաղկացած է ողկույզներից, ներքևում հատվածը վարդյակներ են և տերևներ, վերևից և ներքևից սև, կանաչ և մոխրագույն եռանկյունիներ են ոսկեգույն երիզի մեջ վեց հարթ կիսաշրջանների մեջ:
Արտադրողի անվանումը՝ Կուզնեցովների գործարանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Ռուսաստան, ԴուլյովոՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1850-1899Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ -352