«Ավանգարդ»-62 /10286/., «Եղիշե Չարենց եւ Հանրի Բարբյուս», էջ` 3-րդ

«Ավանգարդ»-62 /10286/., «Եղիշե Չարենց եւ Հանրի Բարբյուս», էջ` 3-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մ. Մելքոնյանն իր հոդվածում անդրադարձել է Ե. Չարենցի «Դանթեական առասպել» պոեմին եւ Հանրի Բարբյուսի /1873-1935/ «Կրակ» վեպին: Միմյանցից անկախ երկու մեծ ստեղծագործողները ունենալով ազգային բոլորովին տարբեր խնդիրներ եւ ճակատագրեր, գրեթե նույն կերպ դատապարտեցին եղեռնը, պատերազմը, այդ նախճիրը: Հ. Բարբյուսն իր «Կրակը» վեպը ձոնել է Կրուի մոտ եւ 119 բարձունքում զոհվածներին: Ե. Չարենցի «Դանթեական առասպելը» /1916թ. Թիֆլիս/ պոեմը ձոնել է 1915թ. դեկտեմբերի 25-ին նահատակված Սուլդուզի դաշտում ընկած իր երեք զինվոր ընկերներին: Եվ «Կրակ» /1916/ վեպը եւ Չարենցի պոեմը պատերազմի մասին վավերագրական երկեր են` իրենց կոնկրետ բովանդակությամբ եւ հեղինակային բանաձեւումներով` ենթավերնագրերում` Հ. Բ-ի վեպի ենթավերնագիրը բանաձեւել է «Դասակի օրագիրը» Ե. Չ. վերնագրի տակ նշել է` «Հիշողություններ պատերազմի դաշտից»: Երկու գործերի նկարագրություններն աչքի են ընկնում ճշգրտությամբ, ռեալիստական երկեր են: Վիպասանը պատերազմը դժոխք է համարում....Պոեմը հումանիզմի բողոք է հակահումանիզմի դեմ: Պարզապես հիանալ է պետք երկու ժողովուրդների ականավոր գրողների` ժամանակաշրջանն այդպես ճշմարիտ ընկալելու , պատկերելու համար, չնայած նրանց տարիքային մեծ տարբերություններին` 18 եւ 43, եւ կենսափորձի մեծ տարբերություններին: Ինչպես երբեք այժմեական են Ե. Չ. «Դանթեական առասպել» պոեմի եւ Հ. Բարբյուսի «Կրակ» վեպի հարցադրումները:,- ավարտում է իր միտքը հոդվածագիրը: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4261 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6508