«Երեկոյան Երեւան»-118 /8983/., «Հրապուրված ապագայի Երեվանով» Ե. Չարենց `էջ` 3-րդ

«Երեկոյան Երեւան»-118 /8983/., «Հրապուրված ապագայի Երեվանով» Ե. Չարենց `էջ` 3-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գր. Հակոբյանը հոդվածում նշում է, որ 20-ական թվականների սկզբներին Ե. Չարենցը Երեւանը «տեսել» ու պատկերել է 2500 թվականին, այսինքն` իրենից մոտ վեց դար հետո: 1923թ. հունիսին Չարենցը գրել է, «Նա եւ Իլիչը» պոեմը` առաջին գեղարվեստական-բանաստեղծական գործը, որ գրել է Լենինի մասին դեռեւս նրա կենդանության օրրք: Անգլիացի ֆանտաստ գրող Հ. Ուելիսի «ժամանակի» երեւակայական «մեքենայով» էլ Չարենցը ճանապարհորդում է ժամանակի միջով` դեպի հեռավոր ապագան: Վայրէջք կատարում Երեվանում եւ ներկայացնում ...Երեվանը, նույնիսկ` Մասիսը: Չարենցը այնքան շատ էր սիրում Երեվանը եւ այնքան շատ էր հրապուրված նրանով, մտահոգված նրա ապագայով, որ առիթը բաց չի թողել ապագային վերաբերող իր ստեղծագործությունում անդրադառնալ հարազատ քաղաքին եւ տեսնել նրա համայնապատկերը տարիներ ու դարեր հետո:Վերջում Գ. Հակաոբյանը գրում է, որ բանաստեղծը հազիվ թե կարողանար տեսնել իր հիշատակը հավերժշացնող այդ փողոցը, դպրոցը, տուն-թանգարան դարձած իր տունը, եվ հուշահամալիր կոթողը, որի մոտ վառվում է հավերժական կրակը:Դա բանաստեղծի սիրտն է, որ կանգնած է Արարատի դիմաց: Չարենցը դարձել է Երեվանի հավերժական բնակիչը,- ավարտում է իր խոսքը հոդվածագիրը: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Գ. Հակոբյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4260 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6507