«Անառակ որդի» /բնագրային տարբերակ/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բանաստեղծություն Բնօրինակի անվանում՝  Անառակ որդի Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էջին 12 ընթեռնելի տողեր են, մնացած տողերը բազմաթիվ ջնջումներով են, գրեթե անընթեռնելի: Թուղթը փշրչված լինելու պատճառով բացակայում են տողերի սկզբնամասերը: Թղթի վերնամասի ձախ կողմում կարմիր բծեր, հետքեր են: Էջի վերեւի աջ անկյունում գրած բառը ջնջած է հեղինակի ձեռքով: Ձախ կողմում հավելում է՝ թղթի լայնությամբ - «Վորպես տարագիր» « »...»: 10-րդ տողի «ուղին այսօրվա» բառերը փոխարինած է «յեղել նայիրյան» բառերով: Բանաստեղծության I-ին տողը՝ «Թումանյանն է քեզ բանաստեղծ կոչել...»: Վերջին տողը՝ «....« » հայրական կըկոչվի ... Պառնաս»: Ա.Չարենց «Անտիպ եվ չհավաքված երկերում»- 1983թ. էջ՝ 137, 553-554: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2895 250 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ 7750