«Տուրանդոտ» պիեսի /Չինացին կոստյումով/

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նուրբ թափանցիկ թղթի վրա Կարլո Գոցցիի «Տուրանդոտ» պիեսի համար արված զգեստի էսքիզ: Կապտավուն վարտիքով, դեղին ոտնամաններով, քիչ կքանիստ, մեկ ձեռքը գոտկատեղին, մյուս ափը վեր բարձրացրած, բարալիկ հյուսքը բռնած, կլոր, գմբեթարդ թասակով, դեղին վերնաշապիկով եւ կարմիր վերնազգեստով մարդուկ. նկարի ձախ անկյունում մակագրված է ռուսերեն. «Կիտաեց Կոստյում դլյա պիեսի «Տուռանդոմ»»: Աջ անկյունում, քիչ վեր՝ ռուսերեն. «Մ.Արռուտչեվ 15.IX.26 Էռեվան»: Վերին ձախ անկյունում՝ 27. եւ 64 թվերն են: Հեղինակ՝  Մ.Արուտչյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1634 156 Հիմնական հաշվառանիշ՝  ԱԻ ՀՖ4287