Ֆրանսուա Վիյոնի պոեմի նկարազարդում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Անորոշ միջավայրում, կլոր սեղանի շուրջ նստած չորս տղամարդ: Ձախից՝ կիսադեմով նստած տղամարդ, երկար դեմքով, սրածայր դիմագծերով, լայնեզր գլխարկով, աջ ձեռքում բաժակ, ձեռքը՝ սեղանին: Նրա դիմաց՝ աջից, նույնպես կիսադեմով, կլորավուն դեմքով, կիսաճաղատ տղամարդ՝ գլուխը վեր, ձեռքը՝ շուրթերի մոտ: Նրանց արանքում՝ սեղանի մյուս կողմում, պատկերված է երկու դիմահայաց տղամարդու ֆիգուր՝ անճոռնի դիմագծերով: Ձախ կողմի տղամարդու գլուխը վեր պարզած, ձախ ձեռքով բռնած կողքի տղամարդու վեր պարզած աջ ձեռքը, որի ձախ ձեռքը սեղանի վրա: Հեղինակ՝  Ժանսեմ /Հովհաննես Հարությունի Սեմերջյան/ 1920-2013 Նյութը՝  վիմագրություն Չափս՝  35*26 (55*40) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-86/18