Ֆոտոպատճեն Ա. Խաչատրյանի մասին՝ Ավ.Իսահակյանի ասույթների

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ասույթները գրված են հայ մեծանուն գրող Ավ.Իսահակյանի ձեռագրով և դրված են ապակու տակ՝ շրջանակի մեջ: Երկու կողմերից ռուսերեն և հայերեն լեզուներով գրված է. «Արամ Խաչատրյանը խորապես զգաց և հասկացավ հայկական ժողովրդական երգի ոգին, որը ոգևորել է իր լուսավոր և հիանալի երաժշտությունը: Նա աշխարհին ներկայացրեց հայկական երգը՝ ճեղքված իր մեծագույն տաղանդի լույսից: Ավետիք Իսահակյան»: Ասույթները նվիրել է Ավ.Իսահակյանը: Հեղինակ՝  Ավետիք Իսահակյան Նյութը՝  Թուղթ, մետաղ, ապակի Լայնություն (սմ)՝  16.6 Երկարություն (սմ)՝  20 Նվիրատու՝  Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  537 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-276