«Ֆիրդուսի»

«Ֆիրդուսի»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գիրքը նկարազարդ է: Բաց շագանակագույն եզրանախշերով կազմով: Էջերին մատիտվ նշումներ կան: Ժողովածուն նվիրված է բանաստեղծի ծննդյան հազարամյակին: ՀՍԽՀ լուսժողկոմատ.Կուլտուրայի պատմության ինստիտուտ: Ժողովածուն բացվում է «Առաջաբանով»: Վերնամասում Ե.Չարենցի տողերն են. «Թե ուզում ես յերգդ լսեն...» բանաստեղծությունից: Հաջորդում է Կ.Մելիք-Օհանջանյանի «Ֆիրդուսին յեվ Իրանի վիպական մոտիվները «Շահ-Նամե»-յում ու հայ մատենագրության մեջ»: Բովանդակում է Մ.Աբեղյանի, Գ.Լեւոնյանի, Աս.Շահնազարյանի հոդվածները, «Ռուստամ-Զալ» հայ-իրանական ժող. վեպը»: Վեպին հաջորդում է «Առաջաբան» բաժինները: Ավարտվում է «Ամփոփումներ ռուս լեզվով», «Ցանկ հատուկ անունների» բաժնով: Զետեղված են «Շահ-Նամե» վեպի ձեռագիր օրինակներ: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  մոմլաթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2493 459 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 5946