Ֆասադ պատուհանով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է շենքի ֆասադ պատուհանով։ Շենքը քարաշեն է, պատերը տեղ-տեղ ծեփված են, ունի երկու երկփեղկ պատուհան և մեկ միփեղկանի պատուհան։ Պատուհանները ապակեպատ են, միփեղկանին՝ ճաղաշար։ Չորրորդ պատուհանի շրջանակը հանված է, տեղը քարեր շարված։ Երկրորդ հարկի պատուհանները ունեն գոգ և ծածկ։ Լուսամուտների ծածկերը հենված են վերադիր, փորաքանդակ պատվանդանների վրա։ Երկու պատուհանների միջև կա ընդհանուր ֆոնից դուրս, սյունաձև, ուղղահայաց գծեր ունեցող փորաքանդակ։ Պատուհանների տակ ու վերևի հատվածներում արված են բուսանախշ ու ծաղկեպսակ հիշեցնող զարդաքանդակներ։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3342/66 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-178