Ֆասադ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Առավել պարզորոշ երևում է տան դուռ։ Դուռը երկար է, մեկփեղկանի։ Նրա եզրերից արված են սյունաձև փայտյա զարդաքանդակներ, որոնք գգվում են երկայնքով։ Կենտրոնում ունի բռնակաձև զարդանախշ, որի երկու կողքերի խոռոչների մեջ ուղղանկյուն պատկերներ են արված։ Դուռն ավարտվում է կամարով, որի վերին մասում արված է մետաղացանց։ Տունը տուֆակերտ է։ Ունի հարթ շարվածք։ Միայն վերին հատվածի շարվածքը մի փոքր վերադիր է։ Ակոսներով քարերը անջատվում են մեկը մյուսից։ Երևում են ներքևի և վերևի պատուհանների մի հատվածները։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3176/24 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-176