Ֆասադ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է տան ճակատային մաս։ Տունը մեկհարկանի է։ Զույգ պատուհանները ունեն պարզ մետաղացանց և ամփոփված են քարե շրջանակի մեջ։ Վերևի հատվածում կիսակլոր գծանախշը երկու պատուհանները միասնական է դարձնում։ Պատուհանների վերին հատվածի ուղղությամբ է դրված փայտյա դուռը, որի վերին մասում արված է երկթեք քարե հատված։ Դուռը երկփեղկանի է, աստիճանները իջնում են փեղկերից մեկի ուղղությամբ։ Դռան երկու կողքերին նկատելի են երկայնակի գծապատկերներ։ Տունը շիֆերապատ է, ունի հարթ ծածկ։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3176/36 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-176