Ֆասադ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է տան ճակատային մաս։ Տունը եռահարկ է, մի կողքից բացվում է երկփեղկ փայտյա դուռը։ Ամեն մի հարկում կան պատուհաններ, բայց տարբեր կառուցվածքի։ Երկրորդ հարկի պատուհանների անշարժ հատվածը ունի որոշակի կորություն, առաջին հարկինը ունի պարզ մետաղացանց։ Երկորդ և երրորդ հարկերի պատուհանների տակ շատ գեղեցիկ ծաղկաքանդակներ են արված՝ իրարից տարբեր։ Երկրորդ և երրորդ հարկերը ունեն նաև մետաղե ճաղաշարով պատշգամբներ։ Դռան երկու կողքերից վեր են գգվում պատին ձուլված երկու սյունատեսք պատկերներ, որոնց վերին հատվածում արջմագիլ բույսն է պատկերված։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3176/34 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-176