Ֆաուստ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  FAUST Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, սպիտակ ֆոնին խոշոր պլանով պատկերված է գրքի հերոսը՝ Ֆաուստը՝ կարմիր զգեստով և գլխաշորով, ձեռքը բերանին: Շապիկը երիզված է կանաչ շրջանակով: Վերևում կանաչ շերտի վրա սպիտակով գրված է հեղինակի անունը, քիչ ներքև, թեքությամբ գեղագրված է վերնագիրը, ներքևում հրատարակչության տվյալներն են և ձախ անկյունում շագանակագույն շրջանի մեջ գրքի արժեքն է: Կողին սևով գրքի տվյալներն են: Հետևի շապիկին բաց կարմիրով և սևով՝ հրատարակչության գովազդը: Անվանաթերթին գրքի տվյալներն են և հրատարակչության խորհրդանշանը: Հեղինակ՝  Վերնոյ Ռաուլ Էջ՝  320 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  11,2x18,9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6647