Օրորոցի մոտ (1983)

Օրորոցի մոտ (1983)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Վերին 1/5 հատվածով, բարձրահարկ շենքերով գիշերային քաղաքի ֆոնին՝ կամարաձև վրան հիշեցնող ստիլիզացված ինտերիերում, դեմ-դիմաց ծնկած, գլուխ գլխի տված, միմյանց թևերով օրորոց կազմած կին և տղամարդ: Նրանց ձեռքերի մեջ մերկ մանուկ, ձախ ձեռքում կարմիր խաղալիք:Տղամարդը աջից գլուխը խոնարհած դեպի երեխան, սև մորուքի մեջ թաքնված շուրթերը սեղմած երեխայի գլխին, ձեռքի ափը սեղմած մանկան կրծքին: Ձախ կողմից կինը գլուխը հենած տղամարդու գլխին, կիսամերկ կրծքով: Հեղինակ՝  Սուրեն Ռուբենի Շահվերդյան (1947 ) Նյութը՝  բիազ, տեմպերա, էնկուստիկ Չափս՝  150*100 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-444