Օրթաճալայի խնջույքի մասնակիցները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է մի դրվագ Թիֆլիսի արվարձաններից մեկի՝ Օրթաճալայի այգում տեղի ունեցած խնջույքից: Լուսանկարում բացառապես տղամարդիկ են, ժամանակին բնորոշ եվրոպական հագուստներով: Ծառերի ստվերում, սպիտակ սփռոցով երկարավուն սեղանի շուրջ նստել են Թիֆլիսի անվանի հայերը (անհայտ): Սեղանի 2 ծայրերին նստած լայնեզր գլխարկով և բարձրաշխարհիկ կեցվածքով տղամարդիկ գեղեցիկ ծաղկեփնջեր ունեն: Առաջին պլանում երկար նստարանին նստած է մուրուքով, մտավորականի կերպարով, ճաղատ, լայնեզր գլխարկով տղամարդ: Աջ անկյունում՝ ծառերի տակ դուդուկահարների դաստան է (2 դուդուկ, 1 դափ), իսկ կենտրոնում նստած է թառահարը՝ սրածայր բեղերով, լայնեզր գլխարկով ու ակնոցով: Խնջույքը տեղի է ունեցել հունիսի 9-ին, որը վկայում է շրջանակի ստվարաթղթին արված հայերեն գրությունը: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  36 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913թ․ Բարձրություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/100 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503