Օրացոյց ամի տեառն 1829. և մերոյս 1278 (ՌՄՀԸ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  Ըստ հնոյ տօմարին և ըստ օրինակի ի սուրբ Էջմիածին տպեալ Տօնացուցին։ Յորում ցուցանին ամենայն Տօնք և պահք ազգիս Հայոց և Ռուսաց. իւրաքանչիւր աւուրց շաբաթուց և ամսոց։ Նաև ամիսք Ազարիայ և Եւրոպացւոց. և տօնք Լատինացւոց հնովք վարելոց։ Այլև որքան բարձրանալ և խոնարհիլ կամ հոլովիլ արեգականն, որոյ և ժամք ծագմանց և մտից և որքանութիւն տունջեան և գիշերոյ և շրջանացն կենդանակերպից. ըստ ևրոպացւոցն հաշուի, որով և սոյն քաղաք վարի. այսինքն կրկին ժամուց երկոտասանից, ի կէսօրէ ի կէս գիշեր և հակադարձեալ։ Ըստ աշխարհագրական տարածութեան քաղաքիս, որ է 46 աստիճան և 12 մասն։ Տպագրեալ վերազննութեամբ հոգևոր կառավարչացն բարեկարգութեանց։ Ի տպարանի սրբոյ Էջմիածնի, որ ի յԱստրախան։ Մեր օրինակում թեև չկա, բայց հնարավոր է որ սկզբից ունենա տիտղոսաթերթ հետևյալ համառոտ վերնագրով. «Տարեցոյց և օրացոյց ամի տեառն մերոյ...», ինչպես 1827 թ. հրատարակությունն է։ Հայաստանի ազգային գրադարանում առկա է գրքի 1 օրինակ։ AH Էջ՝  111 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Աստրախան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1828 Չափս՝  6,5x11,2 սմ․ Տպարան՝  Սուրբ Էջմիածնի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Հիմնական հաշվառանիշ՝  37707-67 Բաժնեհաշվառանիշ՝  2061-ԱՀ