Օսսիանա Սկովտիացի քերթողին Գ. դարուն քերթվածք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Օսսիանայ Սկովտիացի քերթողին Գ. դարուն քերթուածք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Օսսիան. Օսսիանայ Սկովտիացի քերթողին Գ. դարուն քերթուածք. Թարգմանեաց ի գաղղիականէն Պետրոս Յ. Ատրունի. - Կ. Պօլիս, 1876, տպագրութիւն Ե. Մ. Տնտեսեան, Պահճէ Գաբու Էսատ Էֆէնտի Խան, թիւ 15: Շապիկը բաց աղյուսագույն բարակ թղթից է: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, սրա վերևում՝ «Վ. եւ Պ. Զարգարեան եղբարք» հայերեն, ֆրանսերեն ու արաբերեն լեզուներով դրոշմակնիքը կանաչ թանաքով: Վերջին էջ 78-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Առաջին կազմերեսը բացակայում է, գիրքն ամբողջովին մասնատված է: Հեղինակ՝  Օսսիան Թարգմանիչ՝  Ատրունի Պետրոս Էջ՝  78 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1876 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/654