Օշնակ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կճուճ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Օշնակը ունի նեղ նստուկ, ուռուցիկ իրան,որը աստիճանաբար լայնանում և նեղանում է վզի մոտ: Լայն բերանի շուրթը դեպի դուրս եկած է, տակով խոր ակոս է անցնում: Ուսերի վրա երկու աղեղնաձև լայն ունկ կա, որոնք միանում են վզի ուղղահայաց պատերին: Ուսերի վրա թեք գծիկների երկշերտ զարդագոտի է անցնում և շրջակենտրոն 4 ակոս: Կենտրոնում վզի վրա փորագրված է լատինատառ X տառը:Գույնը բաց դարչնագույն է: Ներքևում մեծ անցք կա: Նյութը՝  Կավ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարասկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6948 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1757