Օդայի կենտրոնական թարեքի նախշ

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Հարդարման զարդամասեր (գիպս, փայտ, մետաղ, ապակի) Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երեք ուղիղ կողմերի ներսում փայտը ձևավոր փորված և հանված նախշերով է։ Ներքևի մասը աղեղնաձև է դեպի ներս, որի եզրերը իրար մեջ հագցված կիսաշրջանագծերից են ձևավորված, դրանց արանքներում փոքրիկ եռանկյունաձև պատկերներ են առաջացել։ Վերևի երկու անկյուններում մեկական շրջանագծի ներսում վարդյակ է փորված և հանված։ Ներկված է կանաչ գույնով։ Մի կողմից ջարդված է և կապված վրան։ Նյութը՝  փայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալքալաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ․ սկիզբ Չափս՝  72x31 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  753/16 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-1-132