Քրեղանի բեկորներ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Լավ մշակված շիկավուն կավից, օղակաձև ոչ բարձր նստուկով, ներսից դեղին ջնարակով պատված: Զարդերը արված են թեթև գծագիր անելու հնարանքով: Նստուկին զույգ գծերից կազմված եռանկյունաձև զարդ է, իրանից առանձնացված բարձր պսակի տակով անցնում են ոլորապտույտ կլորավուն գծերից կազմված նախշեր: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 19, նստ.՝ 8 Բարձրություն (սմ)՝  8 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս, e-8 քառակուսի, հոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XI-XIII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/73 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54