Քրեղանի բեկոր

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չորոշարկված առարկաներ Տեսակ/ժանր՝  Կավե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շեշտակի փռված պսակով, խոր ուռուցիկ ուսերով անոթի, հավանաբար քրեղանի բեկոր։ Հնարավոր է նաև, որ անոթը լայնաբերան թասի կամ կճուճի բեկոր է։ Դարչնագույն մակերեսով անոթի խեցին միասեռ է, լավ մշակված, ունի բարակ պատեր։ Պսակի ներսի կողմից անցում է ակոս, խուփը նստեցնելու համար։ Հայտնաբերման վայրը՝  Զաքարի բերդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. II-IV դդ. Նյութը՝  կավ Տրամագիծ (սմ)՝  20 Հավաքագրող՝  Ե. Ասատրյան Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8048/751 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-147