Քրեղանի բեկոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաց շիկավուն կավից, կլոր, բարձր նստուկով, ներսից կանաչ ջնարակապատված, հաստ, օղակաձև, փռվող կողերով քրեղանի 1/3 մաս ներկայացնող բեկոր: Նկարազարդումը արված է փորագիր գծազարդերով երկրաչափական պատկերների միջոցով, որ չեն պահպանվել հստակ: Տրամագիծ (սմ)՝  նստ.՝ 7,5 Բարձրություն (սմ)՝  պահպ.՝ 6,0 Նյութը՝  կավ, ջնարակ Հայտնաբերման վայրը՝  Նոր Արմավիր, Միջնաբերդի արևմտյան առանձնատուն, միջնադարյան շերտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. XII-XIII դդ. Երկարություն (սմ)՝  պահպ. բեկորի երկ.՝ 14,0 Նկարագրություն՝  Պեղող՝ Հ. Մարտիրոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1972 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  284/42 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-12