Քրեղան

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր, գունավոր անգոբապատ, իրանի կորագիծ պրոֆիլով, շուրթը՝ կլոր, ուղիղ, հատակը՝ ոչ ցայտուն: Իրանի վերին մասը զարդարված է կարմիր հիմնագույնի վրա սև ներկով: Պատկերների մի մասը քայքայման պատճառով, ջնջված են: Պարզ երևում են մալթայան խաչի տեսքով պատկերներ՝ անկյունաձև հիմքի վրա կանգնած մեծ և փոքր, «լաբիրինթներ», ներսում՝ ալիքաձև հորիզոնական գծերով Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 19.3, հատ.՝ 6.5 Բարձրություն (սմ)՝  12 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Զոլաքար, №4 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. XVIII-XVII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Հ. Իսրայելյան Հայտնաբերման ժամանակը՝  1976թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2136/24 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-80