Քրեղան

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Քրեղան, մեկ կանթով, սև, փայլեցրած, ուռուցիկ անկանոն հատակով, դեպի վեր փռված իրանով, ներս թեքված ուսով, դուրս ճկված շուրթով, կտցաձև կանթը հորիզոնական տեղադրված է ուսին, ունի կլոր միջանցիկ անցք: Իրանի և ուսի միացման մասը զարդարված է ակոսով, որից վերև անցնում են ուղղահայաց փայլանախշ գծեր: Ամբողջական, վերականգնված: Տրամագիծ (սմ)՝  Բ.- 22,5 Բարձրություն (սմ)՝  10,5 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Գեղարքունիքի մարզ գ. Շողակաթ /Շորժա/ Արտանիշ, 23 դամբարանադաշտ 1 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 11-10 դար Հայտնաբերման ժամանակը՝  2019թ. սիստեմատիկ պեղումներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  525 Բաժնեհաշվառանիշ՝  265/1