Քուրք (քյուրք)

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերարկու Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կողքերից մինչև գոտկատեղը ճեղքված է։ Երեսպատված է շեկ աղվեսի մորթով։ Թևատակերը ևս ճեղքված են։ Թևերի եզրերին ևս մորթի է դրված։ Աստառապատված է մոխրագույն բամբակյա կտորով։ Մորթու եզրից, դեպի ներս կարված է կանաչ մետաքսե նեղ ժապավեն։ Երկարություն (սմ)՝  119 Ուսի լայնություն (սմ)՝  27 Թևի երկարություն (սմ)՝  40 Նյութը՝  թաղիք, մետաքս, բամբակ, մորթի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  ԼՂԻՄ Հադրութի շրջ. գ․ Թաղլար Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  22.05.1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  700/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-327