Քունքակախիկ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գլխազարդ Տեսակ/ժանր՝  Քունքակախիկ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Քունքազարդը ունի շրջանաձև կառուցվածք: Մի եզրային կողը եռանկյունաձև կտրվածք ունի՝ աղեղնաձև սուր վերջավորությամբ, կողքին փոքրիկ անցք կա: Դրան հանդիպակած մյուս եզրին ևս անցք կա: Եզրից դեպի ներս քիչ խորության վրա շրջանաձև զարդանախշ է գնում, որը լավ չի երևում պատինայի շերտի պատճառով: Կենտրոնում մի քիչ ուռուցիկ մակերես է, որի վրա արված են 5 ուռուցիկ ելուստներ՝ մեկը կենտրոնում, 4-ը ՝ խաչաձև դրվածքով: Հայտնաբերման վայրը՝  Կապանի Գեղանուշ գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա 14-13-րդ դդ. Տրամագիծ (սմ)՝  10 Հայտնաբերման ժամանակը՝  1965 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-4502 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-1200