Քննադատական տեսություններ

Քննադատական տեսություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Քննադատական տեսութիւններ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յովակիմ Սօլօվեան. Քննադատական տեսութիւններ. Հատոր Ա.՝ Ժամանակակից հայ քնարերգութեան փիլիսօփայութիւնը. - Թիֆլիս, 1912. տպարան «Հերմէս», Գրաֆսկայա փող: Շապիկը մուգ մոխրագույն երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթին հաջորդող անվանաթերթի ներքևի աջ մասում, նաև էջ 233-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին ֆորզացի ներքևի մասում՝ կարմիր թանաքով կնիքը: Գիրքն ամբողջովին մասնատված է: Հեղինակ՝  Սոլովյան Հ. Էջ՝  234 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  11,6 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/192