Քարտեզ՝ «Կովկասի երկրամասը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Քարտեզ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քարտեզը վերաբերում է Կովկասի երկրամասին, հրատարակվել է 1888 թ․ քարտեզի հիման վրա, որոշ լրացումներով և ուղղումներով։ Ունի պայմանական նշանների ցանկ, Կովկասի վարչական բաժանման աղյուսակ՝ ըստ նահանգների, մարզերի և գավառների։ Ունի նաև բնակլիմայական հատկանիշների ցուցակ՝ միայն խոշոր քաղաքներ, ուր նշված է բարձրությունը, տարեկան օդի միջին ջերմաստիճանը, միջին ջերմաստիճանը՝ ըստ տարվա եղանակների և տեղումների քանակի։ Հրատարակված է ռուսերեն։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890թ. Չափս՝  83.5*62 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7363/4 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-244