Քառասնորդականք կամ Հատընտիր քարոզք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Քառասնորդականք կամ Հատընտիր քարոզք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Քառասնորդականք կամ Հատընտիր քարոզք. Թարգմանաբար յօրինեալք ի Հ. Եղիայ վարդապետէ Թոմաճան ի Մխիթարեան ուխտէն. - ի Վենետիկ, յամի 1852, ի վանս Ս. Ղազարու: Կազմը կոշտ է՝ ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են դարչնագույն՝ սև մանր բծերով, կաշվով: Կազմերեսները եզերված են ոսկեգույն մանր բուսանախշերով ուղղանկյուններով: Կռնակի վերևի մասում սոսնձված է կապույտ ուղղանկյունաձև կաշի, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը, կռնակին դրոշմված են նաև ոսկեգույն բուսանախշեր: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն ներկաշերտով: Ֆորզացները դարչնագույն-կապույտ մարմարե մակատեսքով ողորկ ստվար թղթից են: Առաջին տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքի վերջում՝ «Վրիպակք» էջին հաջորդող էջին կան անհայտ անձի՝ «Վրիպակք» խորագրով մակագրություններ հասարակ մատիտով: Կազմը և կռնակը խունացած ու թեթևակի մաշված են, մի քանի էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  /Եղիա վրդպ. Թոմաճան/ Էջ՝  6, 877 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1852 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/528