Քանդակ. «Մաեստրո», գործ՝ Մ. Տարագճեանի

Քանդակ. «Մաեստրո», գործ՝ Մ. Տարագճեանի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/այլաբանական Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Քանդակը բրոնզից է, փոքր չափսի:Քանդակագործության մեջ նոր ուղղության օրինակ է:Պատկերված է նվագավար, որի աջ ձեռքը վերև է բարձրացված կողքի, բութ մատի և ցուցամատի արանքում դիրիժորական փայտիկ է:Ձախ ձեռքը մարմնից թեթևակի հեռացված է կողքի, ափը կիսափակ է:Քանդակի վրա երևում են գլուխը, ձեռքերը և նվագավարի ֆրակը, վզին թիթեռնիկ է:Մարմնի մյուս մասերը, իրանը բացակայում են, ինչպես ընդունված է քանդակագործների մոտ ասել, թողնված է դիտողի երևակայությանը:Քանդակը պատվանդանին հենված է ֆրակի ձախ կողմի փեշով:Պատվանդանը սև գրանիտից է: Հեղինակ՝  Մ. Տարագճեան Նվիրատու՝  Մ. Տարագճեան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կանադա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2000-ականների վերջ Նյութը՝  Բրոնզ, սև գրանիտ Չափս՝  61x36 x38 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  8461 Բաժնեհաշվառանիշ՝  ԼՆ-3217