Քանդակ՝ կնոջ կիսանդրի

Քանդակ՝ կնոջ կիսանդրի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/կիսանդրի Բնօրինակի անվանում՝  «Ընտանիք» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմրավուն փայլուն մակերեսով: Երկարավուն դեմքն ունի խաղաղ արտահայտություն, ճակատը և այտերը լայն են, ուռուցիկ, երկարավուն աչքերը կիսախուփ են, շուրթերը՝ լայն, դուրս ցցված, քիթը՝ լայն, սրածայր: Մազերը քանդակված են ալիքաձև գծերով, ամուր հավաքված են վզի մոտ: Մազերի մեջ գագաթի մասում ամրացված է լայն ու տափակ ուղղահայաց դիրքով տերևաձև զարդ: Վիզը լայն է, երկար, թիկունքը հարթ է, ստինքները քանդակված են խոշոր չափերով: Վզին ամրացված է երկար մանյակ, որը հասնում է մինչև ստինքների վերջը: Նյութը՝  փայտ Բարձրություն (սմ)՝  31 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4790/1 ա Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-8