Քամանչա

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Քամանչա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկանում է աղեղնային նվագարանների թվին: Ունի հենակ, գլուխ և կոթուն: Հենակը մետաղյա է, գլխիկը փորված է ամբողջական փայտից, ուռուցիկ է: Սրածայր մասին ունի եզրագոտի: Երեսի հատած մասի վրա փակցված է կաշվե թաղանթը, որի վրա տեղադրված է փայտե սրածայր խառակը: Երկար կոթն ավարտվում է գմբեթաձև ծայրով, որի մոտ ամրանում են ականջները: Նվագարանի ամբողջ երկանքով հենաձողի հիմքից մինչև ականջներն անցնում են չորս մետաղյա լարերը: Գործիքը զարդանախշված է սադաֆով : Աղեղը պատրաստված է փայտից և ձիու մազից: Գործիքը պատկանել է Գուրգեն Միրզոյանին: Հեղինակ՝  Վարպետ Սենիկ Լայնություն (սմ)՝  21 Երկարություն (սմ)՝  77 Նյութը՝  Փայտ, կաշի, սադաֆ, մետաղե լարեր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1945-46 թթ. Հայտնաբերման ժամանակը՝  1986 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6692 ա բ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-159