Քաղվածք Լևոն Կարախանի օրագրից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Քաղվածք Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քիչ խունացած երկնագույն կազմով 12 թերթանի, աշակերտական տետրում գրված են անվանի քամանչահար Լևոն Կարախանյանի ինքնակենսագրությունն ու հուշերը՝ ժամանակի անվանի մարդկանց մասին: Գրված է կապույտ թանաքով, ռուսերեն, ձեռագիր: Վերևում նրա դուստրն ավելացրել է մահվան թվականը և նշել, որ հոր ամբողջ արխիվը և քամանչան գտնվում են Սարդարապատում՝Հայաստանի ազգագրության պետական թանգարանում: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1965-70-ական թթ. Չափս՝  18*21.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/89 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-265