Քալանթարանների տոհմի Մուխունց ճյուղի տոհմածառը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Տավուշի մարզի Շամշադինի տարածաշրջանի Չորաթան գյուղի Քալանթարանների տոհմի Մուխունց ճյուղի տոհմածառն է։ Տոհմածառը գծված է գծագրական ստվարաթղթի մի երեսին գունավոր ֆլոմաստերներով։ Ստվարաթղթի կենտրոնական հատվածում պատկերված է միաբուն ծառ, որը ձախից ունի 8 ճյուղ, աջից՝ 9 և ամենավերին հատվածից բարձրացող մեկ ճյուղ, որոնք իրենց հերթին բաժանվում են ճյուղերի։ Ծառի հիմքի մոտ գրված է՝ «Մելիք Բազլաղա», «Բալապետ», սրանից մի փոքր վերև հաջորդականությամբ գրված են «Պետրոս Բեկ»,«Մուխի Բեկ /Մագթաղ, կինը/» և «Հովհաննես 1874-1918թթ․ Թառան 1875-1963թթ․»։ Ստվարաթղթի ներքին հատվածում պատկերված է կանաչ խոտ, իսկ հողային շերտը՝ դարչնականաչավուն գույնով։ Ծառի եզրերը ներկված են դարչնագույն, իսկ բունն ու ճյուղերը՝ դարչնագույն ու մուգ կարմիր գույներով։ Ծառի բնի աջ մասում 3 տողով գրված է՝ «գծեց՝ Միքաել Աշոտի Քալանտարյանը»։ Ստվարաթղթի վերևի հատվածում գրված է՝ «ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆՆԵՐ / Մուխունք/»։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշի շրջան, գ․Չորթան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2005թ․ Չափս՝  61*85.7 Նյութը՝  ստվարաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8375 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-296