Փոքրիկ Լևոնի գաղտնիքը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Փոքրիկ Լեւոնի գաղտնիքը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Օ. Կօրժինսկայա. Փոքրիկ Լեւոնի գաղտնիքը. Թարգմ. ռուսերէնից օր. Մ. Ս. Հրատ. «Նուէր մանուկներին». - Թիֆլիս, 1909, էլեքտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանի, Պօլից. 7: Շապիկը բաց մոխրագույն՝ կանաչավուն երանգով, ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև-սպիտակ բուսանախշ և տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին հրատարակչի ազդագիրն է: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերին կան սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ թեթև մաշված: Հեղինակ՝  Կորժինսկայա Օ. Թարգմանիչ՝  Մ. Ս. Էջ՝  23 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Լայնություն (սմ)՝  14,8 Երկարություն (սմ)՝  21,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/902