Փորձատախտակ՝ բռնիչով

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն տախտակ է. անկյունները ծալված են, ամրացված է փայտե կոթին՝ բռնիչին, որը գլանաձև է, դեպի վերջնամաս աստիճանաբար բարակում է: Տախտակին՝ վեցանկյան, շրջանի, քառակուսու և եռանկյան մեջ արված են համաչափ դասավորված ակնաբներ: Վեցանկյան և շրջանի մեջ ակնաբները յոթական են, քառակուսու մեջ՝ ինը, եռանկյան մեջ՝ վեց: Վեցանկյան ակնաբներում ագուցված են ապակե թափանցիկ նիստավորված քարեր: Վեցանկյան ներքևում կան երկու շարքով դասավորված վեց շրջանաձև անցքեր: Նյութը՝  փայտ, մետաղ, ապակի Լայնություն (սմ)՝  տախտակ՝ 2.5 Երկարություն (սմ)՝  15.5, տախտակ՝ 2.9 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/99 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628