Փորձ: Ազգային և գրականական միամսյա հանդես

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Փորձ: Ազգային եւ գրականական միամսեայ հանդէս Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Փորձ: Ազգային և գրականական միամսեայ հանդէս. խմբագիր-հրատարակիչ Աբգար Յովհաննիսեան. NN4 և 5-6, ապրիլ և մայիս-յունիս (միակազմ). - Տփխիս, 1881: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսներին սոսնձված է սև՝ մատնեքավոր մակերեսով, թուղթ: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը սև կաշվից է, վրան դրոշմված են վերնագիրն ու հրատարակման տարեթիվը: N4-ի էջ 1-ի վերևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ N5-6-ի վերջին էջ 286-ի ներքևի լուսանցքում՝ կապույտ թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած են, մաշված, կեղտաբծերով, որոշ էջերին նույնպես կան տարբեր բնույթի կեղտաբծեր: Կազմող՝  խմբ.-հրատ.` Աբգար Հովհաննիսյան Էջ՝  160, 286 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1881 Լայնություն (սմ)՝  18,5 Երկարություն (սմ)՝  26 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1067-8